22 04 2021

Առաջիկայում կունենանք դատական նիստ` քննիչի ու դատախազի որոշումների դեմ. Հովհաննես Խուդոյան

Առաջիկայում կունենանք դատական նիստ` քննիչի ու դատախազի որոշումների դեմ. Հովհաննես Խուդոյան

Առաջիկայում կունենանք դատական նիստ` քննիչի ու դատախազի որոշումների դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Իմիջիայլոց, շուռնուխցիների նկատմամբ սենց ինքնամոռաց ոտնձգություն անող իրավապահները /այդ թվում` քննչականը ու դատախազությունը/ արդեն մի քանի ամիս է` համարում են, որ Շուռնուխի հանձնված հատվածը միանշանակ Հայաստան չի, հետեւաբար այնտեղի բնակիչների նկատմամբ ադրբեջանցիների ավազակային հարձակումը ենթակա չէ քննության իրենց կողմից։ Սակայն եթե դա նույնիսկ այդպես է, անտեսել են օրենքի այն պահանջը, որ ՀՀ քաղաքացիների դեմ հանցանքները, անկախ կատարման վայրից, ենթակա են քննության մեր իրավապահների կողմից։

Ասել է թե, բացարձակ անտարբեր են շուռնուխցիների իրավունքների նկատմամբ ու մերժել են գործի հարուցումը։

Առաջիկայում կունենանք դատական նիստ` քննիչի ու դատախազի որոշումների դեմ»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ